Դաշնակցության ներկայացուցիչները հորդորում են կուսակցության ներսում տարակարծություններ, հակասություններ չփնտրել: Ճեպազրույցների ժամին այս մասին նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, անդրադառնալով լուրերին, թե ՀՅԴ-ում Արծվիկ Մինասյանի հետ լուրջ տարակարծություններ կան:
«Նայեք, հուղարկավորության ժամանակ մարդիկ ցավակցում, դուրս են գալիս, գնում զրուցում են: Հիմա Արմեն Մովսիսյանի հոգեհանգստի ֆոնի վրա կատարված լուսանկարին գնահատական տալ, ասել, որ ՀՅԴ-ն Ռուբեն Հակոբյանի հետ զրուցում է, ուրեմն նա վերադառնում է կոալիցիա…»,- նշեց նա:
Հարցին `Ռուբեն Հակոբյանից կուսակցության անդամակցության դիմում ստացե՞լ եք, Աղվան Վարդանյանը բացասական պատասխան տվեց:
Մանրամասները` տեսանյութում