
«ՀՅԴ-ն շուրջ 30 առաջարկություն է ներկայացրել, որոնք վերաբերում են Սահմանադրության բոլոր գլուխներին։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշեց խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Ակնկալում ենք, որ խորհրդարանական կառավարման համակարգում յուրաքանչյուրն իր սկզբունքներն առաջ կտանի։ Գալով սահմանադրական փոփոխությունների հետևանքով կուսակցությունների խոշորացմանը՝ պետք է նշել, որ սա նպաստելու է քաղաքական որոշումների առավել թափանցիկ դառնալուն, քաղաքական համակարգի կայացմանը»,- նշեց նա:
Պատգամավորի խոսքով, «Ոչ» ասողներից որևէ մեկը բովանդակային քննարկման պատրաստ չէ: