Սպառողը պետք է իմանա` իր սպառած գումարն ուր է գնում. Վագեն Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր թողարկող արդյունաբերական ապրանքների մեջ էներգակիրները 50-60 տոկոսն են կազմում: Բնական է ցանկացված էներգակիրների թանկացում բերում է ոչ մրցունակ ապրանքի արտադրության»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով, ՀԷՑ-ի սպասվելիք վաճառքին, նշեց «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքով, պետք է սպասել մինչև աուդիտի ավարտը: Ըստ Սաֆարյանի, սպառողը պետք է իմանա` իր սպառած գումարն ուր է գնում և դրա մի մասն ինչպիսի ներդրում է դառնում: Վերջինս նշեց, որ նրանք բազմաթիվ անգամ ՀԷՑ-ի ղեկավարության վրա ուշադրություն են հրավիրել, որ գյուղերում որակյալ հոսանք չեն վաճառում: «Այդ հսկայական գումարները որոնք ծախսել են ինչու դրանք ներդրումների վրա չեն անդրադարձել: Այս խնդիրները պետք է լուծել: Շատ կարևոր էր ունենալ որակյալ աուդիտի կատարած աշխատանքի արդյունքները»,-ասաց նա:

Վերջինս նաև հավելեց. «Եթե մենք գնում ենք այնպիսի քայլերի՝ վաճառելով մեր սեփականությունն ու ակնկալում ենք, որ ապագա սեփականատերն ներողամիտ, ողջախոհ կլինի մեր երկրի ներքին շահերից, հոսանքի գին բարձրացնելու խնդիր չի առաջացնի, սխալվում են»: Սաֆարյանի խոսքով, կասկածելի է մնացել, թե ինչու Որոտանի երեք ՀԷԿ-երը վաճառվեցին:




Լրահոս