Ինդոնեզիայում հզոր երկրաշարժ է գրանցվել, կան տասնյակ տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինդոնեզիայում սեպտեմբերի 24-ի երեկոյան գրանցված երկրաշարժի հետևանքով տուժել է 62 մարդ: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով բնական աղետների չեզոքացմանն ուղղված ազգային գործակալության ներկայացուցչին, գրում է Lenta.ru-ն:

Երկրաշարժի արդյունքում վնասվել է շուրջ 200 տուն: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ երկրաշարժի հզորությունը կազմել է 6.6 բալ, էպիկենտրոնը գտնվել է Ինդոնեզիայի արևելքում՝ Նոր Գվինեա կղզում: Երկրաշարժի օջախը եղել է 24.1 կմ խորության վրա:




Լրահոս