
Արդեն հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ հանդիպել է Երևան-Արարատ մայրուղին փակած գյուղացիների հետ, ովքեր բողոքում են խաղողի մթերումից: Բան այն է, որ գյուղատնտեսության նախարարությունը և այլ պատկան մարմինները խոստումներ են տալիս, սակայն գյուղացիները չեն կարողանում մթերում իրականացնել:
Գյուղացիներին հանդիպելուց և նրանց հետ զրուցելուց հետո վարչապետը մարզպետարանում խորհրդակցություն է հրավիրել և քննարկում է գյուղացիներին հուզող հարցերը: Հանդիպմանը մասնակցում է նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: