Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ է արել Գյումրիի ոստիկանապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մարտի 1-ին, ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի պետ Վահան Դանիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ: ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը նշանակվել է Ոստիկանության Գյումրիի բաժնի պետ:




Լրահոս