Լեվոն Տեր-Պետրոսյանը ներկա չէր Մարտի 1-ի զոհերի հիշատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` մարտի 1-ին Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում  տեղի է  ունեցել 2008-ի մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն, որին մասնակցել են ինչպես Հայ ազգային կոնգրեսի աջակիցներն ու անդամները, այնպես էլ “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հոգեհանգստի արարողության ավարտից հետո մարդիկ լուռ երթով շարժվել են դեպի Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ իրենց հարգանքի տուրքն են մատուցելու մարտի 1-ի 10 անմեղ զոհերի՝ Տիգրան Խաչատրյանի, Զաքար Հովհաննիսյանի, Գոռ Քլոյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Գրիգոր Գևորգյանի, Դավիթ Պետրոսյանի, Արմեն Ֆարմանյանի, Սամվել Հարությունյանի, Տիգրան Աբգարյանի, Համլետ Թադևոսյանի հիշատակին:
Պատարագին ներկա չէր ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
 
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Մարտի 1-ին, նշեց, որ իր համար Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան անուններով նախագահներ չեն եղել, և լրագրողներին հորդորեց նրանց մասին հարցնելիս չնշել նախագահ բառը:




Լրահոս