Սե՛րժ Սարգսյան, ձեզ ենք ասում ոչ, քո կրոնը մեզ հետ կապ չունի. Զարուհի Փոստանջյանը` Գյումրիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում մեկնարկել է «Չեք անցկացնի» նախաձեռնության հանրահավաքը, որին մասնակցում է նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով` սա ազգային-ազատագրական շարժում է, որը ոչ միայն պետք է տապալի Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների գործընթացը, այլ ընդհանուր առմամբ պետք է տապալի ողջ ապօրինի իշխանությունը:

«Այսօր մեր երկրում տիրում է անարադարություն, այն թակել է յուրաքանչյուր քաղաքացու դուռը: Ո՞րն են լինելու մեր քայլերը, դրանք պետք է լինեն միասնական, մեր գործիքը միասնությունն է և այստեղ, այս շարժման ներքո մենք չպետք է ճանաչենք ոչ մի կուսկացություն: Չպետք է լինեն կուսակցական դրոշներ, պետք է լինի գաղափար, պայքար` այս ապազգային իշխանությունների դեմ: Այսօր Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում փորձեց ցույց տալ մեզ, որ ժողովրդի ներկայացուցիչները պատրաստ են ընդունել գողությունը, խաբեբայությունը, բայց մենք իրեն ասում ենք ոչ, նաև ձեզ ենք ասում ոչ: Քո կրոնը մեզ հետ կապ չունի, այդ կրոնը մեր հասարակության մեջ չի ապրում, այդ կրոնը մեր հասարակության մեջ կորած է», – նշեց նա:

Նա ասաց, որ իրենք չեն պատրաստվում բռնությամբ տապալել իշխանություններին, այլ այնպես պետք է անեն, որ նրանք սպիտակ դրոշ պարզեն և գան, հանձնվեն: «Միասնական գնում ենք տապալելու Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի գործունեությունը», – հավելեց նա:




Լրահոս