«Ամարաս» պարային համույթի ղեկավար Վիկա Մարտիրոսյանն այս օրերին պատրաստվում է իր ծնողների ստեղծած համույթի 20-ամյակի միջոցառմանը: Վիկան տարիներ շարունակ ղեկավարում է համույթն ու կրթում այն երեխաներին, որոնք ցանկանում են պարող դառնալ: Հոկտեմբերին համույթի 20-ամյակն է: Խմբի անունը որոշել է Վիկայի հայրը` Արցախում գտնվող եկեղեցու անունով: Ըստ Վիկայի, իր հայրը կարդացել է այդ եկեղեցու պատմությունն ու շատ տպավորված լինելով այդ պատմությամբ` որոշել է խումբն անվանել «Ամարաս»:
Armlur-ի զրուցակիցը վստահեցնում է, որ իր տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ ինքն այսօր համույթ է ղեկավարում, ինչպես նաեւ շոու-բիզնեսի գրեթե բոլոր երգիչ-երգչուհիները ցանկանում են, որպեսզի Վիկայի համույթի սաներն ու անձամբ ինքը պարի իրենց տեսահոլովակներում կամ միջոցառումների ժամանակ:
Վիկա Մարտիրոսյանը չցանկացավ կոնկրետ ասել, թե արդյոք թանկ պարուհի է, թե ոչ: Վիկան այն տեսակետին է, որ եթե մարդիկ ցանկանում են որակյալ բան տեսնել, ապա դրա համար պետք է լավ վճարեն: Սակայն պարուհին վստահեցնում է, որ իր համար ֆինանսներն այդքան կարևոր չեն, իր համար գլխավոր խնդիրը հանրությանը պրոֆեսիոնալ պար ներկայացնելն է, ինչը հանրությանը կստիպի անհամբեր սպասել իրենց հաջորդ աշխատանքին: Վիկան երբեք չի ցանկացել, որ իր դուստրը՝ Նանուլը, ով այսօր տեսահոլովակներում է նկարահանվում՝ երգում ու պարում է, իր ուղին շարունակեր, սակայն նրա դուստրն այդ արվեստը շատ է սիրում, իսկ ծնողներն էլ չեն ցանկանում նրա մեջ կոտրել այդ ցանկությունները:
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան, Տիգրան Սարգսյան
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում