Մեկ շիշ Krug շամպայնը վաճառվել է 116,375 դոլարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքի Sotheby’s աճուրդում Krug տան արտադրած մեկ շիշ շամպայնը վաճառվել է  116,375 դոլարով , այս մասին, ինչպես հայտնում է BBC-ն, գրում են տեղի ԶԼՄ-ները:

Խմիչքի մեջ մտնում է նաև 4 անձի համար նախատեսված երկօրյա այցը Ֆրանսիայի Շամպայն քաղաք, որտեղ էլ այցելուները կկարողանան վայելել այդ թանկարժեք ըմպելիքը:

Շամպայնի արժեքը որոշել է մասնավորապես այն, որ սա 1915 թ արտադրված Krug Private Cuvee շամպայնից մնացած վերջին 4 շիշերից մեկն է, նշում է ամերիկյան հրատարակչությունը:

Գնորդի անունը չի հրապարակվում:

Սակայն հայտնի է, որ բացի նրա կողմից գնված թանկարժեք շամպայնից, նրան նաև կառաջարկվի փորձել մի քանի այլ հազվադեպ ու համադամ խմիչքներ, որոնք արտադրվել են Krug տանը:




Լրահոս