
Պերմի «Ամկար»-ի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական նախապատրաստվելու Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին հանդիպմանը, ինչպես նաև մասնակցելու է մինչ այդ կայանալիք Ֆրանսիայի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը:
Նշենք, որ Հայաստանի ազգային ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնելու հոկտեմբերի 5-ից 11-ը: Ֆրանսիայի դեմ ընկերական խաղը կկայանա ամսի 8-ին, իսկ 3 օր անց «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով Ալբանիային՝ Հայաստանի ազգային թիմը կանցկացնի ընտրական փուլի վերջին հանդիպումը: