
Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին փոխարինվել է Պրիմերայի 6-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» դեմ հանդիպման 10-րդ րոպեին։
Այդ փոխարինումն ամենավաղն է արգենտինացու կարիերայի մեջ։ Մեսսին վնասվածք է ստացել մրցակցի հետ բախումից հետո։
Ընդհանուր առմամբ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը մեկնարկային կազմում դաշտ է դուրս եկել 521 անգամ։