Երևան տեղափոխված զինծառայողների վիճակը կայուն ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական կողմից հրետակոծության հետևանքով վիրավորված և կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող  զինծառայողների վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 25­-ին` ժամը 17:30­-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-­107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-­ի հյուսիս­արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում էին ստացել չորս զինծառայող, իսկ 16 զինծառայող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել և նրանցից չորսը երեկ տեղափոխվել էին Երևան:

Զինվորական հոսպիտալից Armlur.am-ին փոխանցեցին, որ  Երևան է տեղափոխվել նաև Վանիկ Մարտիրոսյանը, նրա վիճակը ևս գնահատվում է կայուն ծանր : Այս պահին հոսպիտալում գտնվում է 5 զինծառայող:




Լրահոս