
Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն 2:2 հաշվով ավարտեց «Դարմշտադտ»-ի դեմ խաղը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա»-ի մեկնարկային կազմում էր: Թիմն անհաջող անցկացրեց առաջին խաղակեսը: Երկրորդ խաղակեսում գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 8 րոպեում դարձավ դուբլի հեղինակ՝ առաջ մղելով «Բորուսիա»-ին, որը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը:
26-ամյա Օբամեյանգը թարմացրեց սեփական ռեկորդը՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում Բունդեսլիգայի մեկնարկային 7 տուրերի բոլոր խաղերում: