Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղում ու հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում նկատվող լարվածության են անդրադարձել մի շարք միջազգային լրատվամիջոցներ: Մասնավորապես ռուսական Lenta.ru-ն գրում է.
«Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի սահմանին վերջին օրերին հակամարտության կտրուկ էսկալացիա է նկատվում: 1994 թ կնքնված զինադադարից հետո առաջին անգամ հայկական դիրքերի ուղղությամբ կրակ է բացվել հրետանային համակարգերից՝ РСЗО, 122 մմ Д-30 հաուբեց, ականանետ: Կիրառվել է նռնականետ ու հրեզանային զենք»:
«Lenta.ru»-ն գնահատել է սպառազինության ծավալաները, որոնք կենտրոնացվել են երկու կողմից էլ, ու եկել այն եզրակացությանը, որ եթե տեղային սրացումը կրկին վերածվի պատերազմի, ապա դա տարածաշրջանի համար անդառնալի հետևանքների կհանգեցնի»:
Business Insider-ը ևս իր ուշադրության կենտրոնում է պահում հայ-ադրբեջանական հակամարտության սրումն ու պարբերաբար սահմանին զոհերի մասին հայտնում:
Lb.ua-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղում վերսկսվել են ռազմական գործողությունները:
Pravda.ru-ն էլ հայտնում է, որ Հայաստանը Ադրբեջանին պատժում է հրթիռներով ու հրետանիով` շեշտելով, որ ՀՀ սույն որոշումը կապված է Ադրբեջանի կողմից ծանր հրետանու կիրառմամբ:
Eurasianet.org-ն էլ նշում է, որ Հայաստանը սպառնում է Ադրբեջանին հակամարտության էսկալացիայով՝ տեղեկացնելով, որ նման սպառնալիքներ են հնչել Ադրբեջանի կողմից հրետանակոծության արդյունքում 3 խաղաղ հայերի զոհվելուց հետո: