Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով սահմանային լարվածության, ՀՀՇ կուսակցության ղեկավար Արարատ Զուրաբյանը նշեց որ դժվար է ասել թե ինչով է պայմանավորված և ամենաշատը ում է ձեռնտու:
«Եթե պատասխանենք հարցին թե ում է սա ձեռնտու՝ չեմ կարծում, որ սա առաձնապես ձեռնտու է Ադրբեջանին, որովհետև կան լուրջ տնտեսական և քաղաքական խնդիրներ, հետապնդումներ նավթային և գազային եկամուտների նվազում, որը բերում է մի վիճակի, որ հասարակության ուշադրությունը պետք է շեղեն ինչ որ մի երևույթի վրա, որը կստորադասի մնացած հացերը»,- նշեց Զուրաբյանը:
Նրա խոսքով` բոլորի կողմից անտեսված է այս ՚ խնդիրը. «ՀԱՊԿ-ն, որը և գնահատական այս ամենի վերաբերյալ չի տալիս, զարմանալի է, որովհետև Հայաստանն այդ դաշինքի անդամ է, անհասկանալի էր նաև համանախագահների մոտեցումըՙ, որովհետև հավասարության նշան դնել կողմերի միջև ճիշտ չէ:
Ըստ Զուրաբյանի` Ռուսսաստանը սկսել է նմանվել մի երեխայի, որն մեծացել է, բայց չի կարող բաժանվել իր խաղալիքներից.՚ «Ռուսաստանը ցանկանում է միջամտել բոլորի ներքին գործերին: Մի բան անկհայտ է Ռուսաստանը չունի իր ներկայությունը Ադրբեջանում: Նա կուզենար երկու կողմերն էլ իրենը լիներին: ՀՀՇ ղեկավարի խոսքով` պատերաղմի վտանգ միշտ կա և խուսափելու համար անհրաժեշտ է կապիտուլացիայի ենթարկել հակառակորդին կամ պայմանագիր կնքելՙ: Սակայն այժմ ոչ այն կա ոչ այն: