ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ՊԱՏԺԻՉ ՋՈԿԱՏՆԵՐՆ» ՈՒ ԴԱՍԱԼԻՔ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բավական չէ` Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ մտցվեց հայաստանցի-ղարաբաղցի բաժանումը, հիմա էլ Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին փորձում են բացասական կերպար ստեղծել ջավախահայերից: Դեռ ոչինչ, որ ընտրացուցակներում գրանցել են նաեւ ջավախահայերին, որոնց ընտրությունների ժամանակ ավտոբուսներով Վրաստանից Հայաստան են բերում քվեարկելու համար, հիմա էլ ԵՊՀ-ում՝ մայր բուհում, ջավախահայ ուսանողներից «պատժիչ ջոկատներ» են պատրաստում: «Զորքը բե՛ր առաջ, Ախալքալաքի մեր ժողովրդին բե՛ր առաջ»,-երեկ ԵՊՀ-ի մոտ դասադուլի կոչ անող ուսանողներին «դիմագրավելու» եւ տարածքից հայհոյանքներով քշելու համար նման կարգադրություններ էր հնչեցնում ԵՊՀ ռեկտորի օգնական, ՀՀԿ անդամ Գեւորգ Մելքոնյանը: Ավելի ուշ այս երիտասարդը պարզաբանում է տարածել, թե զորք ասելով՝ ինքը նկատի է ունեցել ոստիկանության զորքը, իսկ թե ինչու էր կարգադրում «առաջին գիծ» բերել հենց ջավախահայ ուսանողներին, նա հոդաբաշխ բացատրություն չի տվել: Այլ կերպ ասած՝ Գ. Մելքոնյանը երեկ որոշել էր մի քանի րոպեով իրեն հռչակել ՀՀ ոստիկանության պետ ու զորքերն առաջ բերելու հրահանգներ էր տալիս:
Հ.Գ. Ի դեպ, զորքերը տեղաշարժելու մասին հրահանգներ տվող երիտասարդ օգնականը չի ծառայել հայոց բանակում, բայց փոխարենը ՊՆ-ի կողմից արժանացել է շնորհակալագրի եւ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալի:




Լրահոս