
Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է ձեռք բերել Լոնդոնի «Չելսի»-ի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին:
«The Times»-ը հայտնում է, որ նման մտադրություն ունի իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ Եթե բելգիացի ֆուտբոլիստի տրանսֆերը կայանա, ապա մադրիդյան ակումբը կարող է լքել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կամ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը: