ԴԱՍԱԼԻՔ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դասադուլ անող երիտասարդների վրա երեկ «զորքին» բաց թողած ԵՊՀ ռեկտորի օգնականի կենսագրությունը.
Գեւորգ Գագիկի Մելքոնյանը ծնվել է 1986թ. փետրվարի 22-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում (Խաչիկյանի համերկրացին է): 1992-2002թթ. գերազանց առաջադիմությամբ սովորել եւ ավարտել է Ախթալայի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 2003-2007թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի պատմության բաժնի բակալավրիատը պատմաբանի մասնագիտությամբ: 2009թ.-ից ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտ է, աշխատում է ԵՊՀ-ում` որպես գիտքարտուղարի օգնական: 2009թ. «Երիտասարդ համալսարանականների միավորում» հկ-ի հիմնադիր-նախագահն է, Հանրային խորհրդի անդամ: Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է: Պարգեւատրվել է ԵՊՀ բրոնզե եւ արծաթե մեդալներով` ուսման ընթացքում ցուցաբերած գերազանց առաջադիմության եւ հասարակական ակտիվ գործունեության համար, ԼՂՀ կրթության, գիտության, սպորտի եւ երիտասարդության նախարարի հատուկ պարգեւով: 2011թ. ՀՀ ՊՆ կողմից պարգեւատրվել Է շնորհակալագրով, ինչպես նաեւ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով:




Լրահոս