Աբովյանի ծննդատանը երեկ նորածնի մահվան դեպք է գրանցվել: Armlur.am-ին ծննդատան վարիչ Լարիսա Մադոյանը հայտնեց, որ երեխայի հարազատները դիմել են իրավապահներին, հանգամանքներն ավելի ուշ պարզ կդառնան: Այլ մանրամասներ բժիշկը հրաժարվեց ներկայացնել. «Դիմե՛ք իրավապահներին»:
Armlur.am-ին հաջողվեց պարզել, որ պտղի զարգացումը նորմալ է ընթացել, հղիության ընթացքում 28-ամյա ծննդկանը խնդիրներ չի ունեցել: Բժշկի՝ նախապես որոշված կեսարյան հատումը չի եղել, ինչի հետևանքով բնական ծննդաբերություն է կատարվել: Սրա հետևանքով էլ երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Հարազատներն այս պահին մեղադրում են բժշկին: Նրանք իրավապահներին ասել են, թե կատարվածը հենց բժշկի անփութության հետևանքն է:
Այս պահին հանգամանքները պարզվում են: