ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«…Ավանը հաղթել է, Նոր Նորքը հաղթել է, այսինքն՝ գումարելիների տեղերը գումարում ես, գումարը չի փոխվում: Չէ՛, Ավանը չի պարտվել… Արդեն ասեցի՝ գլխավորը հաղթանակն է, թե որքանով է այդ հաղթանակը, դա այդքան էլ էական չէ»:

Ռոբերտ Սարգսյան «Առավոտ»

Ակամա հարց է առաջանում Տարոն Մարգարյանի աներձագին ուղղելու` «ո՞վ է եղել Ձեր մաթեմատիկայի դասատուն», եւ այդ ինչպե՞ս կարելի է գումարել գումարելիների տեղերը կամ այդ ինչպե՞ս Ավանը չի պարտվել, երբ Սերժ Սարգսյանը պաշտոնական տվյալներով Ավանում ստացել է 15.383 ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը` 15.752: Եվ սա ընտրակեղծիքներից հետո, իսկ որ Ավանում ընտրակեղծիքներ կլինեին, խիստ տրամաբանական է, եթե հաշվի առնենք, թե ովքեր են Ավանում աշխատում Սերժ Սարգսյանի օգտին: Եվ անհասկանալի է, թե ինչ հաղթանակի մասին է խոսում Ռ. Սարգսյանը, միգուցե խոսքը բարոյական հաղթանակի մասի՞ն է:




Լրահոս