ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Բարեկամուհիս 2012թ. ամենամյա արձակուրդի է գնացել դեկտեմբերի 26-ից: Արձակուրդայինը վճարվել է հունվար ամսին: Հիմա ցանկանում ենք տեղեկանալ, թե տվյալ դեպքում ինչպես պետք է հաշվարկվի եկամտահարկը:

Արմինե Սուքիասյան (43 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Արմինե Սուքիասյանի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության հարկային oրենսդրության եւ հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման ու կիրառման նկատմամբ oրենքով սահմանված կարգով հսկողության իրականացումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրական խնդիրն է:
Ուստի Ձեզ հուզող հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել իրավասու վարչական մարմին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության աշխատանքի
եւ զբաղվածության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Միանգամից նշենք, որ քաղաքացին հանգստանալու համար բավական վատ ժամանակահատված է ընտրել: Այսպես թե այնպես դեկտեմբերի վերջին տասնօրյակից սկսած՝ երկիրն ընկղմվում է ամանորյա տոնակատարությունների մեջ, ինչն էլ ենթադրում է, որ առանց արձակուրդ ստանալու դիմումի էլ քաղաքացին առնվազն 10-15 օր աշխատանքի չէր ներկայանալու:




Լրահոս