
Լավատեղյակ աղբյուրներից “Ժողովուրդ”-ին հայտնի է դարձել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շաբաթ օրը հանդիպել է ոչ միայն “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի, այլև ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: Համենայնդեպս, թերթի աղբյուրները Մարգարյանին տեսել են ԲՀԿ կենտրոնական գրասենյակ մտնելիս: Ենթադրվում է, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման պաշտոնական մասից հետո: “Ժողովուրդ”-ը փորձել է լուրը ճշտել ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից: “Հրապարակման ենթակա բոլոր հանդիպումների մասին մենք տեղեկացնում ենք”,-ասել է Ուրիխանյանը: Հարցին, թե փաստորեն, նման հանդիպում եղել է, ուղղակի հրապարակման ենթակա չէ, Ուրիխանյանը նշել է. “Ոչ”: