«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երկու օրից` հոկտեմբերի 1-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այդ օրը գումարվելիք նիստում որոշմամբ հավանություն կտա «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությանը պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ին վաճառելու գործարքին: Իսկ որոշման նախագծի 2-րդ կետում նշված է. «Սույն որոշումը կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե ուժը կորցրած, չեղյալ, անվավեր, կամ վերացված է ճանաչվում, կամ կասեցվում է ՀՀ Կառավարության 2015 թ. սեպտեմբերի 17-ի N1085-Ա որոշումը, որոշմամբ տրված համաձայնությունը կամ խախտվում է նշված որոշմամբ «ՀԷՑ» ՓԲԸ բաժնետոմսերի վաճառքի համար սահմանված պահանջներից կամ պայմաններից որեւէ մեկը»:
Այսինքն՝ պարզվում է՝ Կառավարությունը, գործարքի հետ կապված ինչ-որ պահանջներ է ներկայացրել ՀԷՑ-ին, սակայն այդ մասին, չգիտես ինչու, չի հայտարարվել ո՛չ Կառավարության համապատասխան նիստում եւ ո՛չ էլ դրանից հետո»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: