
Իշխանությունների և դատական համակարգի կուլիսներում ծավալվող լուրերի համաձայն, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, որի գործունեության վերաբերյալ վերջերս պարբերաբար տարբեր լուրեր են շրջանառվում, պաշտոնանկ է արվելու: Ըստ նույն խոսակցությունների, այդ պաշտոնի հավանական թեկնածուներից է նաև ՀՀԿ անդամ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Երբ թերթը իրականությունն իմանալու ակնկալիքով դիմել է պարոն Հարությունյանին, նա նախ ծիծաղել, ապա պատասխանել է.
-Ճիշտն ասած զարմացած եմ այդ հարցից: Ես նման խոսակցություններ ո”չ լսել եմ, ո”չ էլ, առավել ևս, նման առաջարկ եմ ստացել: