ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՍՏՐԵՉԻ ԱՊԵՐ«Էրեբունի» հիվանդանոցի մոտակայքում  փետրվարի 18-ի հանրահավաքի իրազեկում իրականացնող Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները հարձակման են ենթարկվել անհայտ անձանց կողմից: Արամայիս Ավետիսյանը պատմել է,  որ բաժանված թռուցիկները քաղաքացիները սիրահոժար ընդունել են, մինչեւ որ մի երիտասարդ  փորձել է նրանց ձեռքից խլել թռուցիկների ողջ քանակը: Տեսարանին ականատես են եղել  հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները, ովքեր, սակայն, չեն միջամտել: Երբ ՀԱԿ ակտիվիստները փորձել են տաքսի նստել ու հեռանալ, տաքսին շրջապատվել է 20-30 անհայտ անձանց կողմից, տեղի է ունեցել քաշքշուկ: Արամայիսի խոսքերով` այդ երիտասարդների գործողությունները ղեկավարում էր «Վստրեչի Ապեր» մականունով թաղային հեղինակությունը:Ավելի վաղ ՀԱԿ ակտիվիստների վրա հարձակում էր տեղի ունեցել Թումանյան փողոցում. անհայտ անձինք խլել էին բարձրախոսը: Ապա ՀԱԿ երկու ակտիվիստ ՀՀՇ-ի գրասենյակից առանց որեւէ բացատրության բերման են ենթարկվել ոստիկանություն:Ըստ ականատեսների` ոստիկանները ոգելից խմիչք են օգտագործած եղել:ՆԵՐՍԻԿ  ԵՎ ՆՈՐԱՅՐՈստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը երեկ  հերքել է շրջանառվող այն լուրերը, թե «Իդեալ» խանութների ցանցն իրեն է պատկանում։«Իդեալի» հետ կապ ունի իր 22 տարվա ընկերը՝ Նորայրը`«շատ նորմալ անձնավորություն»: Այնպես որ միայն իր որդու բիզնեսը` «Մոսկվիչկա» խանութների ցանցը,  կարելի է կապել իր անվան հետ։ Ընդամենը երեք խանութ եւ մեկ ռեստորան` բոլորն էլ «արենդայով վերցված»:Ներսես Նազարյանը  վախենում է գործարարների հետ քայլել Երեւանի փողոցներում. «Մեկի հետ քայլեմ, կասեն սրա հետ փայատեր ա»։




Լրահոս