ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ նախօրեին կայացած մոտ 2 ժամ տևած բանակցությունները 2013թ.-ից ի վեր առաջին լիարժեք բանակցություններն էին, գրում է Rbc.ru-ն:
ՌԴ նախագահը լրագրողներին հայտնել է, որ հանդիպումն ունեցել է կառուցողական, գործնական և անկեղծ բնույթ: ԱՄՆ նախագահն իր հերթին չի մեկնաբանել հանդիպման արդյունքներն ու հեռացել է, ԶԼՄ-ների հարցերին պատասխանել է միայն Պուտինը:
«ՌԴ և ԱՄՆ հարաբերությունները, ցավոք, ցածր մակարդակի վրա են գտնվում, սակայն սա մեր նախաձեռնությունը չէ»,-ասել է նա՝ նշելով, որ դա վատ է անդրադառնում երկկողմ և միջազգային հարաբերությունների վրա:
Երկու երկների նախագահները քննարկել են Սիրիայի իրավիճակը, անդրադարձել են Ուկրաինայի թեմային: Պուտինի խոսքով՝ ուկրաինական հարցի շուրջ տարաձայնություններ կան ԱՄՆ-ի հետ: Լրագրողների խնդրանքով նա մեկնաբանել է իր ելույթի ժամանակ ուկրաինական պատվիրակության դեմարշը: Նա նշել է, որ չի նկատել նման քայլը, իր ելույթի ժամանակ փորձել է չանձնականացնել քաղաքականությունը: