
Երևանում սկսել է գործել թանկարժեք ժամացույցների արտադրություն, որով զբաղվում է “Կրբեդանց JW” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Վերջինս ժամացույցների մեխանիզմները ներկրում է հիմնականում Շվեյցարիայից, իսկ Հայաստանում զբաղվում է դրանց հավաքմամբ` տալով յուրահատուկ ոսկերչական լուծումներ: Թերթի հավաստի տեղեկություններով, այդ ընկերությունը պատկանում է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Ի դեպ, ընկերության անվանումը կապ ունի նախկին քաղաքապետի ազգանվան հետ. Կրբեղանցը Կարապետյանների տոհմի դարաբաղյան հնչողությամբ անվանումն է, ինչի ցուցանակը կարելի է տեսնել նաև Կ. Կարապետյանին պատկանող ,Ֆլորենցիաե ռեստորանի պատին: