Առավոտ. ԲՀԿ-ն կողմ է արտահերթ ընտրություններին, բայց՝ պայմանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԲՀԿ-ն կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, բայց՝ հետեւյալ պայմանով.”Հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի, թե ԲՀԿ-ն վախենում է արտահերթ որեւէ ընտրությունից: Բայց եթե ԸՕ-ն չի փոխվելու, եթե 41 մեծամասնական մանդատն ի սկզբանե մնալու է իշխանության գրպանում, արտահերթ որեւէ ընտրություն որեւէ պատկեր չի փոխելու: Երբ կլինեն ԸՕ-ի փոփոխություններ, այդ ժամանակ մենք որեւէ արտահերթ ընտրության հետ կապված որեւէ խնդիր չունենք”:
“Տիկին Զոհրաբյանի գնահատմամբ՝ Աժ նախագահի հետ քննարկումներն այն տոնայնությամբ են գնացել, որ կարելի է փաստել, որ դրանք, ըստ էության, տապալվել են. “Այո, փոխհամաձայնություն ձեռք չբերվեց, բայց ես կարծում եմ, որ պետք է մեկ անգամ եւս փորձել շարունակել քննարկումները՝ համատեղ օրակարգ ձեւավորելու ուղղությամբ: Այլ ճանապարհ ԲՀԿ-ն չի տեսնում”,- գրում է “Առավոտ” թերթ։




Լրահոս