Armenian text to speach

Այսօր շատ տխուր իրավիճակ է. Տիգրան Կարապետյանը` սահմանային լարվածության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին, «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը հայտնեց, որ այս հարցի շուրջ նետրալ մոտեցում ունի, քանի որ ըստ նրա ներկա դրությունն էլ է սարսափելի:

«Փոփոխության առիթ կա, անարդարություն է, որը տիրում մեր երկրում, մենաշնորհն է և այլն: Մեկ է իրենք անելու են լավ է, վատ է: Ես համոզված եմ, որ ներկա իրավիճակն է վատ»,-նշեց նա:
Նրա խոսքով` Սահմանադրական բարեփոխումների նոր նախագծում կան կետեր, որոնց դրական է վերաբերվում` այդ թվում ընտրման համակարգի փոփոխությունը:

Կարապետյանի պնդմամբ այսօր մենք ընդդիմություն չունենք. «Ժողովուրդը ոչ ոքի չի հավատում: Գնան ո՞ւմ միանան, Պարույր Հայրիկյանին միանա՞ն»,-ասաց Կարապետյանը, հավելելով՝ յուրաքանչյուր քաղաղաքացի պետք է ըմբոստանա անարդարության դեմ:

«Ժողովրդական կուսակցության» ղեկավարը նշեց,որ համամիտ է իշխանության դեմ պայքարող յուրաքանչյուր ուժի հետ, սակայն մեծ ոգևորություն չի ապրում, քանի որ ըստ նրա` ոչ մի հաղթանակ չի լինի:

Անդրադառնալով սահմանային լարվածությանը` Կարապետյանը ընդգծեց.
«Երբ աշխարհում իրադրությունները սրվում են, սրվում են նաև մեզ մոտ:Այսօր Պուտինը զբաղված է, և թուլություն զգացին ադրբեջանիցիները: Բայց չեմ կարծում նրանք միտված լինեն պատերազմի, նրանց ձեռք չի տալիս»:
Նրա խոսքով` այսօր շատ տխուր իրավիճակ է և հակամարտություն կա  ու կլինի:
Կարապետյանի կարծիքով Ադրբեջանի ագրեսիան կապված է խորհրդարանական ընտրությունների հետ:




Լրահոս