
Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 07.30-ի դրությամբ փակ է Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։ Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ավտոճանապարհը, Շիրակի մարզի Ամասիա- Գյումրի, Աշոցք-Գյումրի, Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց: