
«Ռազմինֆո»–ն հրապարակել է լուսանկարներ ՊԲ՝ հյուսիս-արևելյան հատվածի ռազմական օբյեկտներից մեկի տարածքից, որը սեպտեմբերի 25-ին հրետակոծել էր ադրբեջանական զինուժի կողմից, ինչի հետևանքով զոհվել էր 4 զինծառայող, ևս 16-ը՝ վիրավորվել։
Կայքի տեղեկություններով՝ երրորդ կայազորային քննչական բաժնում՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու, և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
Նախաքննության գործընթացի լուսանկարները միջադեպի վայրից.