
“Տոյոտա” մակնիշի ավտոմեքենան մարտի 4-ին՝ ժամը 19.30-ին, Երևանի Պարոնյան փողոցի թիվ 28 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 51-ամյա մի կնոջ։
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կատարվում է քննություն: