
Մարտի 5-ին` ժամը 02.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սպիտակ – Ապարան ավտոճանապարհի 19-րդ կմ-ում մերկասառույցի հետևանաքով արգելափակվել է ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Գ. Ղուկասյանին պատկանող Մերսեդես մակնիշի 78 MM 888 պետհամարանիշի ավտոմեքենան: