Գերմանական Der Spiegel պարբերականը որակել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթները՝ որպես «մարտ ամբիոնից», փոխանցում է ТАСС-ը:
«Երկու մարդ, երկու աշխարհներ». նման վերնագրով է լույս տեսել երկու պետությունների ղեկավարների ելույթը վերլուծող հոդվածը:
«ՄԱԿ-ում Օբաման և Պուտինը ներկայացրել են չարի դեմ պայքարի իրենց ռամզավարությունը: Գլխավոր վիճահարույց հարցը մնում է Սիրիայի ապագան»,-գրում է Der Spiegel-ը:
Պարբերականը գագաթաժողովը ճգնաժամային է անվանել: Ընդ որում, պարբերականը նշում է, որ Պուտինի ելույթը ցույց է տալիս, որ վերջինս Ռուսաստանը ցանկանում է վերադարձնել միջազգային հանրության կենտրոն: «Պուտինը ժամանել էր Նյու Յորք ոչ այն նպատակով, որպեսզի քծնի Վաշինգտոնին: Նա կոշտություն ցուցաբերեց»,-նշում է Der Spiegel-ը:
«Երկու պետությունների ղեկավարները, հատկապես Պուտինը, օգտագործեցին իրենց ելույթները, որպեսզի հստակ ներկայացնեն իրենց դիրքորոշումը: Առաջին հերթին, Ասադի ապագայի հարցը, կարծես, շարունակում է տարաձայնությունների առիթ հանդիսանալ»,-եզրափակում է գերմանական Der Spiegel պարբերականը: