Փա՜ռք քեզ, հայո՛ց Սպարապետ, շնորհավո՛ր ծնունդդ, Վազգեն Սպարապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայոց Արծիվների” շնորհավորական խոսքը
Շնորհավո՛ր ծնունդդ, Սպարապե”տ
       
Լրանում է քո ծննդյան 54-րդ տարեդարձը: Այս հիշարժան օրը` մարտի 5-ին,  
մենք` “Հայոց Արծիվներս”, բարձրանալու ենք “Եռաբլուր”` մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցելու արժանավոր առաջնորդիդ հիշատակին:
Մեր ժողովրդի օրհասական օրերին քո անհատական նկարագրով դու շաղկապեցիր մեր նոր պայքարի հավաքականությունը` անպարտելիության ուժ ներարկելով բազմաչարչար մեր ժողովրդի  իրական երազանքին:
      
Երասխից մինչև հաղթական Շուշի դու անցար հայրենատեր երկրապահից մինչև աննահանջ հրամանատարի,  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ու “Երկրապահ” կամավորական միության նախագահի, ազգային անվտանգության և ներքին գործերի  պետնախարարի և Հայաստանի Հանրապետության վարչապետի դժվարին, սակայն աղետալի երկրաշարժ ու պատերազմ տեսած երկրի համար անչափ կարևոր ու պատասխանատու աշխատանքների բովով` անառիկ ու հպարտ պահելով հայի քո տեսակին վստահված նոր հաղթանակների Հայաստանը:Քո անանձնական նվիրումը հայոց պետականությանն ու հայոց բանակին հայահավաքականության Վազգեն Սարգսյանի ձեռագիրն էր, որ մնաց սերունդների մեջ` որպես ազգային դիմադրության խորհրդանիշ:
      
Հայրենի հողը միշտ էլ փորձությունների պահին  պատանդ է պահում իր քաջ զավակներին, որպեսզի մենք` երկրի ու ժողովրդի հանդեպ ապագա պատասխանատուներս, մեր ոտքը զգույշ դնենք հողին: Քո թողած արժանի ժառանգությանը լիիրավ տեր կանգնելու նպատակով մենք` “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության անդամներս, “Եռաբլուր” պանթեոնում որպես հիմնավոր գործի նախասկիզբ` մեր առաջին երդումով ծնրադրեցինք քաջերիդ արյունով ու հոգով շաղախված հիշատակի առաջ:
     
Փա~ռք ու պատիվ մեր ժողովրդին, որի զավակները արյան գիր ունեն:
Փա~ռք քեզ, հայո”ց Սպարապետ: 
Շնորհավո”ր ծնունդդ, Վազգեն Սպարապետ:
“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական 
Կազմակերպության Նախագահություն




Լրահոս