
Երեկ հանրապետություն ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել: Այս անգամ՝ Տավուշի մարզի Ջուջևան գյուղում: 70-ամյա Գոհար Իսրայելյանին որդին հայտնաբերել է տան հետնամասում գտնվող ցախանոցի փայտե սյունից պարանով կախված վիճակում: Ջուջևան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանը Armlur.am-ին հայտնեց, որ կինը տևական ժամանակ շաքարային դիաբեդով էր տառապում. «Վերջին շրջանում նյարդային խանգարումներ էլ ուներ: Ամուսինը մեկ տարի առաջ էր մահացել, մենակ էր իրեն զգում: Երկու որդիներից մեկն էլ Ռուսաստանում է»:
Գյուղապետի փոխանցմամբ՝ այս պահին գյուղացիների մեծ մասը մասնակցում է ինքնասպան եղած կնոջ հուղարկավորության արարողությանը: