
Մարտի 4-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Սևանի Չարենցի 154 հասցեում գտնվող երաժշտական դպրոցի տանիքը` մոտ 40 քմ մակերեսով փլուզվել է: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ձյան ծանրությունից փլուզվել է տանիքային ծածկի 40 քմ մակերեսով հատվածը, տեղաշարժվել՝ ճակատային մասի գլխավոր մուտքի պատը 10-20 սմ: Առկա է փլուզման վտանգ: Վտանգավոր տարածքը ժապավենով սահմանազատվել է, մուտքը՝ փոխվել: