Փետրվարի 27-ից մարտի 3-ը Երևանում տեղի է ունեցել ծանրամարտի պատանիների ՀՀ առաջնությունը:
Առաջնությանը մասնակցել են ընդհանուր թվով 165 մարզիկ-մարզուհիներ: Այս առաջնության ժամանակ մարզիկների գրանցած արդյունքների հիման վրա ձևավորվելու է Հայաստանի հավաքական թիմը, որը ապրիլի 5-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մասնակցելու է մինչև 17 տարեկան ծանրամարտիկների աշխարհի պատանեկան առաջնությանը:
Աղջիկներից 44կգ քաշային կարգում ՀՀ չեմպիոն է դարձել Լիանա Գյուրջյանը Երևանից, 48կգ քաշային կարգում՝ Երանուհի Պետրոսյանը (Սևան), 53կգ քաշային կարգում՝ Մարգարիտա Ղազարյանը (Գյումրի), 58կգ քաշային կարգում՝ Շուշան Հակոբյանը (Արարատ), 63կգ քաշային կարգում՝ Ռոզալիա Ավետիսյանը (Վանաձոր), 69կգ քաշային կարգում՝ Տաթև Հակոբյանը (Երևան), +69կգ քաշային կարգում՝ Արևիկ Միրզախանյանը (Գյումրի): Տղաներից Հայաստանի չեմպիոն են դարձել՝ 50կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի Մարզպետ Մինասյանը, 56կգ քաշային կարգում՝ Դավիթ Գասպարյանը (Սամաղար), 62կգ քաշային կարգում՝ Էդմոն Բաղդասարյանը (Վանաձոր), 69կգ քաշային կարգում՝ Ժորժ Եղիկյանը (Գյումրի), 77կգ քաշային կարգում՝ Մանուկ Մկրտչյանը (Քասախ), 85կգ քաշային կարգում՝ Կարեն Պեպանյանը (Վանաձոր), 94կգ քաշային կարգում՝ Գևորգ Քյափանակցյանը (Գյումրի) և +94կգ քաշային կարգում՝ Սիմոն Մարտիրոսյանը (Սամաղար):
Նշենք, որ Ուզբեկստանում կայանալիք առաջնությունը վարկանիշային է, որտեղ հայ պատանի ծանրորդներից 2 աղջիկ և 2 տղա համապատասխան վարկանիշեր ձեռքբերելուց հետո հնարավորություն կստանան մասնակցել 2014թ. կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին: Տաշքենդ մեկնելուց առաջ մեր մարզիկները մասնակցելու են ուսումնամարզական հավաքների, աղջիկները՝ Երևանում, իսկ տղաները՝ Աբովյանում: