
Շուտով կսկսվի “Yere1”-ի նոր եթերաշրջանը՝ նոր կերպարներով, սակայն նույն ձեւաչափով: Կազմում կան փոփոխություններ, հրավիրված դերասաններ՝ Սեպուհ Ապիկյանը, Արմեն Թադեւոսյանը, Անդրանիկ Հարությունյանը: Վերջինս անհաջողակ լրագրողի է մարմնավորելու: “Yere1”-ի հին կազմի նախագծում կլինեն Մենչը, Զառան, Դելոն, Գրիգորը եւ այլն… Հին կազմից չի լինի դերասան Հովհաննես Ազոյանը, որը միայն իր զբաղվածության պատճառով չի կարող մասնակցել նկարահանումներին: