
Մարտի 4-ին, ժամը 16.45-ի սահմաններում, “Օպել” մակնիշի ավտոմեքենան Երեւանի Օրբելի եղբայրների փողոցի թիվ 47 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 11-րդ դասարանի մի աշակերտուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է “Արմենիա” բժշկական կենտրոն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: