
Մարտի 6-7-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Երևան կայցելի Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը,- հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Այցի ընթացքում Լիտվայի ԱԳ նախարարին կընդունի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Տեղի կունենան Հայաստանի և Լիտվայի արտգործանախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: