
Forbes հեղիանակավոր ամսագիրը հրապարակել է 2013թ-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը, որում տեղ է գտել 1426 միլիարդատեր, այդ թվում` հայեր:
Ցուցակը գլխավորում է մեքսիկացի գործարար Կարլոս Սլիմը` 73 մլրդ դոլար կարողությամբ: Նրան հաջորդում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը` 67 մլրդ դոլար կարողությամբ: 3-րդ տեղում է Zara բրենդի հիմնադիր իսպանացի Ամանսիո Օրտեգան` 57 մլրդ դոլար, 4-րդ հորիզոնականում է ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը, ում կարողությունը կազմում է 53.5 մլրդ դոլար, 5-յակը եզրափակում է Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը` 43 մլրդ դոլար կարողությամբ:
Forbes-ի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում ընդգրկվել են նաեւ ազգությամբ հայեր, որոնցից այս պահի դրությամբ ամենամեծ կարողություն(3.8 միլիարդ դոլար) ունի “Տաշիր”-ի հիմնադիր Սամվել Կարապետյանը, Քըրք Քըրքորյանի կարողությունը Forbes-ը գնահատել է 3.3 մլրդ դոլար: Ցանկում ընդգրկվել են նաեւ հայազգի ներկայացուցիչներ Դանիլ Խաչատուրովը, Սերգեյ Սարկիսովը եւ Նիկոլայ Սարկիսովը: