1964 թվականի սեպտեմբերի 30-ին է ծնվել իտալացի աշխարհահռչակ դերասանուհի, մոդել Մոնիկա Բելուչին: Նա առավել հայտնի է դարձել «L’Appartement» ֆիլմում նկարահանվելուց հետո։ Մյուս նշանավոր ֆիլմերից են «Մալենա»-ն, «Քրիստոսի չարչարանքները»։
Մանուկ հասակից երազել է դառնալ իրավաբան։ Պերուջի Համալսարանի իրավաբանության ֆակուլտետում սովորելու համար Մոնիկան աշխատել է Liceo Classico-ում որպես մոդել 16 տարեկանից։ Սակայն գլամուրային կյանքը միանգամից դուր եկավ նրան, և նա որոշեց հրաժարվել իր մանկության երազանքից։
Բացի իր մայրենի լեզու իտալերենից Մոնիկան կատարյալ տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուների․ մի փոքր գիտի նաև իսպաներեն։
1990-1994 թվականներին Մոնիկան ամուսնացած է եղել Կլաուդիո Կառլոս Բասսոյի հետ։
1999 թվականի սեպտեմբերի 9-ին Մոնիկա Բելուչին ամուսնացել է դերասան Վենսան Կասելի հետ, ում հետ հանդիպել է 5 տարի մինչև իրենց ամուսնությունը։
Զույգը երկու դուստր է ունեցել՝ Դևա Կասել (ծնվ․ 2004 թվական,սեպտեմբերի 12) և Լեոնի Կասել (ծնվ․ 2010 թվական, մայիսի 20)։ 2013 թվականի օգոստոսին զույգը բաժանվել է: