
Մարտի 5-ին, ժամը 15.42-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մեքենավարների փողոցի թիվ 71 տան բնակիչ՝ 16-ամյա Մ. Զաքարյանը թունավորումով տեղափոխվել է Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: