Մարտի 4-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երեւանի Էրեբունու փողոցի թիվ 20 շենքի մոտից բերման են ենթարկել 21-ամյա Ռուբեն Բ.-ին, 21-ամյա Հովսեփ Ա.-ին, 21-ամյա Ռաֆայել Ս.-ին եւ բաժին են հրավիրել 28-ամյա Արթուր Չ.-ին:Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.35-ի սահմաններում, Արթուր Չ.-ի եւ նրա ընկերոջ` Հովսեփ Ա.-ի հետ հանդիպման ժամանակ Ռաֆայել Ս.-ն եւ Ռուբեն Բ.-ն գումար են պահանջել, իսկ երբ Արթուր Չ.-ն հրաժարվել է՝ Ռուբեն Բ.-ն բռունցքով հարվածել է նրան եւ սպառնալիքների միջոցով գումար վերցրել: Կատարվում է նախաքննություն:
Երիտասարդներն իրար ծեծել եվ գումար են պահանջել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ