Մարտի 8-ին` տոն-հանրահավաք, իսկ 10-ին` ծրագրի բեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազատության հրապարակում ավարտվեց հանրահավաքը։ Մարտի 6-ին և 7-ին Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային հանդիպումներ կանցկացնի, իսկ մարտի 8-ին՝ ժամը 17:00-ին, նա Ազատության հրապարակում տոնական հանրահավաքի է հրավիրել կանանց: Այս մասին  Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
“Պայքարը տևական է, և նահանջ չկա: Այդ հանրահավաքը կլինի նախապատրաստվածություն տոնական հաղթանակի, երգ-երաժշտություն կլինի”,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Խոսելով առաջիկա գործողությունների մասին՝ վերջինս դիմեց նրանց, ովքեր այս պայքարում ծրագիր չեն տեսնում. “Մարտի 10-ին՝ կիրակի օրը, այդ ծրագրի բեկումը կտեսնեք”:




Լրահոս