Սենատորները միաձայն քվեարկել են արտերկրում ՌԴ Զինված ուժերն օգտագործելու օգտին, չորեքշաբթի օրը հայտարարել է Կրեմլի ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Իվանովը:
«Դաշնային խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել նախագահի հայցը: 162 «կողմ», չկան ձեռնպահ ու դեմ մնացածներ»,-լրագրողներին ասել է Իվանովը:
ՌԴ Զինված ուժերն արտերկրում օգտագործելու առաջարկով հանդես է եկել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Դաշնային խորհուրդը տվել է համապատասխան թույլտվությունը:
ՌԴ ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դիմել է Վլադիմիր Պուտինին` ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: