«Հայաստանի Հելսինկյան Կոմիտե» իրավապաշտպան ՀԿ ղեկավար Ավետիք Իշխանյանը վստահ է, որ ինքնահռչակ ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան հասնելու և այնտեղից ապաստան խնդրելու հարցում հիմնական խնդիրն այն չէ, թե իրավապահ որ մարմինն է թերացել. «Հարցն այն է, թե ինչ միջավայրում ենք մենք ապրում, որ հնարավոր է լինեն վահան մարտիրոսյաններ: Կարևոր է՝ արդյոք Վահան Մարտիրոսյանը եզակի դե՞պք է, թե՞ հիվանդոտ օրգանիզմից առաջացած երևույթ»,- հավելեց իրավապաշտպան ՀԿ ղեկավարը:
Ավելի մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում: