«Տաշիր» խումբն ու «Ինտեր ՌԱՕ»-ն ստորագրել են Հայաստանի էլցանցերի առք ու վաճառքի վերաբերյալ պայմանագիրը: Այս մասին, ինչպես հայտնում է «Վեդոմոստին», ասվում է ռուսական ընկերության տարածած մամլո հաղորդագրության մեջ:
Գործարքը կավարտվի ՀՀ կառավարության կողմից հավանություն ստանալուց ու Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի որոշումից հետո: Կողմերը նաև պայմանավորվել են, որ «Հայաստանի Էլցանցեր» ու «Հրազդանի ջերմաէլեկտրակայան» ԲԲԸ-ն, որոնք հանդիսանում են գործարքի առարկա, կշարունակեն կատարել իրենց վրա ավելի վաղ վերցված պարտավորությունները: